Երևանում՝ 11:07,   17 Մայիս 2024

Օսթինը պահանջել է Ռաֆահից տարհանել խաղաղ բնակչությանը` քաղաքի վրա հարձակման դեպքում

Օսթինը պահանջել է Ռաֆահից տարհանել խաղաղ բնակչությանը` քաղաքի վրա 
հարձակման դեպքում

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինն Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի հետ հեռախոսազրույցում քննարկել է պատանդների վերադարձի շուրջ շարունակվող բանակցությունները, Գազայի հատվածի բնակչությանը մարդասիրական օգնության տրամադրումը և իրադրությունը Գազայի հատվածի Ռաֆահ հարավային քաղաքում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Պենտագոնը:

Օսթինն ընդգծել է, որ Ռաֆահում Իսրայելի ցանկացած հնարավոր ռազմական գործողություն «պետք է ներառի պաղեստինցի քաղաքացիական բնակչության տարհանման և մարդասիրական օգնության շարունակական հոսքի հուսալի պլան»:

Ըստ Պենտագոնի հաղորդագրության՝ ԱՄՆ պաշտպանության նախարարը նաև վերահաստատել է Վաշինգտոնի հանձնառությունը պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման կողմից Գազայում պահվող «բոլոր պատանդների անվերապահ վերադարձին» և նշել հումանիտար օգնության հոսքը դեպի Գազայի հատված մեծացնելու կարևորությունը՝ «դրա հետ մեկտեղ ապահովելով քաղաքացիական անձանց և հումանիտար աշխատողների անվտանգությունը»:

Միևնույն ժամանակ, ինչպես հաղորդել է The Times of Israel թերթը, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 212 դեմոկրատներից 57-ը նամակ են ստորագրել՝ կոչ անելով նախագահ Ջո Բայդենի վարչակազմին ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները Իսրայելի առաջխաղացումը դեպի Ռաֆահ կանխելու համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]